Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Թեփի դեմ պայքարելու բնական միջոցներ

Թեփի դեմ պայքարելու բնական միջոցներ

Գեղեցիկ եւ առողջ մազերը այդպես էլ երազանք կմնան, եթե գլխամաշկի խնդիրներ ունեք: Թեփի առկայությունը բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մոտ բարդույթների առաջացման ամենատարածված պատճառներից է: NEWS.am STYLE-ն առաջարկում է թեփից ազատվելու երկու փորձարկված եւ հուսալի միջոց:

 

Ճակնդեղի ջուր

 

3 լիտրանոց տարան կիսով չափ լցրեք սառը ջրով: Ճակնդեղը մաքրեք, կտրատեք եւ լցրեք տարայի մեջ: Մեկ շաբաթ տարան թողեք պատուհանագոգին: Ժամկետի ավարտին տարայում կանաչ բորբոս կձեւավորվի: Պետք չէ վախենալ: Ջուրը մարլայով քամեք, իսկ գլուխը լվանալուց հետո այն օգտագործեք ողողելու համար, նախապես խառնելով տաք ջրին: Ընդ որում, գլուխը հարկավոր է լվանալ տարեկանի հացով: Դրա համար անհրաժեշտ է շուրջ 100 գրամ հաց:

 

Այդ կերպ գլուխը պետք է լվանալ յուրաքանչյուր երկրորդ օրը, մինչեւ երկու հատ 3 լիտրանոց տարայով ճակնդեղի ջուրը վերջանա:

 

Կիտրոնի կեղեւով բաղադրատոմս

 

4 կիտրոնի կեղեւը մաքրեք եւ շուրջ 15 րոպե եփեք: Շաբաթը մեկ-երկու անգամ լվանալուց հետո մազերը ողողեք այս ջրով: Գործողությունը հարկավոր է կրկնել մեկ ամիս:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ